13 ապրիլի 2012 - 19:14 AMT
Նորաբաց iMall խանութում կարելի է գնել Հայաստանում ամենաէժան լիցենզիոն Apple-ը

Երևանում` Նալբանդյան 3 հասցեում, բացվել է Apple-ի premium reseller խանութ-սրահը` iMall-ը:

Խանութի վաճառքի գծով պատասխանատու Կարեն Հակոբյանը նշեց, որ premium reseller լինելով` խանութը պարտավորվում է ամեն ինչ համաձայնեցնել Apple ընկերության հետ, նույնիսկ ինտերյերը:

Խանութի տնօրեն Արթուր Մանվելյանը PanARMENIAN.Net-ին ասաց, որ հայկական շուկայում առկա բոլոր լիցենզավորված խանութների համեմատ, իրենց մոտ գները ցածր են. «Գնային քաղաքականությունը մենք մշակում ենք Apple ընկերության հետ համատեղ, հաշվի են առնվում նաև երկրի սոցիալական պայմանները և այլ առանձնահատկություններ»:

Խանութում ներկայացված է Apple-ի ողջ տեսականին` iPhone հեռախոսներ, iPad համակարգիչներ, ինչպես նաև ընկերության հետ համագործակցողների ընկերությունների արտադրանքներ, դրանց համար նախատեսված աքսեսուարներ:

Խանութում կա նաև ծրագրային սպասարկում (սերվիս), նախատեսվում է նաև կազմակերպել հատուկ դասընթացներ: