28 հուլիսի 2003 - 23:14 AMT
ԲԱՔՈՒՆ ԿՐԿԻՆ ԽՈՍՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՄԱՐՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ադրբեջանը ստեղծել է ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանող բանակ, որը կարող Է կանխել հայերի ցանկացած ագրեսիա եւ հակահարված տալ նրանց: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, այսօր հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը: Նրա խոսքերով, «Բաքվի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հայտնի է բոլորին եւ բխում է ոչ թե թուլությունից, այլ խաղաղասիրությունից»: Այսօր, նշել է Աբիեւը, «ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ քայլերը` թշնամուն զսպելու համար»: