13 ապրիլի 2012 - 21:54 AMT
«Վեցնյակի» հետ բանակցություններում Իրանի ներկայացուցիչներն արդեն Ստամբուլում են

Իրանական պատվիրակությունն ուրբաթ օրը Ստամբուլ է ժամանել` մասնակցելու շաբաթ օրը կայանալիք բանակցություններին միջազգային միջնորդների «վեցնյակի» հետ (ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամներ և Գերմանիա):

Չորս հոգուց բաղկացած պատվիրակությունը գլխավորում է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլին:

Հանդիպման նախաշեմին Ջալիլին հաղորդել է, որ իրանական պատվիրակությունն իր հետ նոր նախաձեռնություններ է բերում Ստամբուլ, և միջնորդների կառուցողական մոտեցման հույս հայտնել: