14 ապրիլի 2012 - 10:04 AMT
«Հայկական ժամանակ». Արարատում Սերժ Սարգսյանին դիմավորել է Վազգեն Սարգսյանի կրտսեր եղբայրը

Երեկ Արարատի մարզ այցելած Սերժ Սարգսյանին դիմավորել է Վազգեն Սարգսյանի կրտսեր եղբայրը` Արմեն Սարգսյանը, որն անազատության էր դատապարտվել լրագրող Տիգրան Նաղդալյանի սպանությունը պատվիրելու մեղադրանքով:

Երբ զարմացած լրագրողները Սարգսյանին հարցրել են` Սերժ Սարգսյանին է պաշտպանելու ընտրությունների ժամանակ, նա հայտարարել է` ոչ Սերժին, ոչ Լևոնին, իր ավագ եղբոր ընկերներին է պաշտպանելու: Բայց սա միակ ուշագրավ բանը չի եղել Արարատի մարզում. այստեղ Սերժ Սարգսյանն ընտրողներին կոչ է արել քվեարկել մեծամասնականով թիվ 18-ում առաջադրված ՀՅԴ թեկնածու Արայիկ Գրիգորյանի օգտին: Ի դեպ, Արարատի մարզում Սերժ Սարգսյանին ուղեկցողների մեջ ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը չի եղել: Վերջինս իր թոռների հետ կանգնած է եղել հրապարակում: