14 ապրիլի 2012 - 10:33 AMT
«Ժողովուրդ». Կարեն Ղազարյանին ցուցակում չեն ընդգրկել, բայց պաշտոն են խոստացել

Ինչպես հայտնի է, «Շարմ» ընկերության պրոդյուսեր Կարեն Ղազարյանը վերջերս համալրել է ՀՀԿ կուսակցության շարքերը: Ըստ «Ժողովուրդի» տեղեկությունների, երբ Ղազարյանը գնացել է այդ քայլին, նրան հավաստիացրել են, որ ընդգրկվելու է ՀՀԿ համամասնական ընտրացուցակում: Սակայն ցուցակը վաղուց հայտնի է, բայց ՀՀԿ-ական Կարենի անունն այնտեղ չկա:

«Ժողովրդի» աղբյուրների փոխանցմամբ` Ղազարյանին խոստացել են «տեղ տալ գործադիրում»` փոխնախարար: Իսկ թե որ նախարարության, թերթը փորձել է ճշտել ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովից, ով բնականաբար, հերքել է լուրը:

«Կուսակցությունում երբեք կադրային հարց չի քննարկվում: Մենք այս պահին ամբողջությամբ զբաղված ենք նախընտրական քարոզչությամբ: Ձեր տեղեկությունները ճիշտ չեն»,-ասել է Էդուարդ Շարմազանովը: