Մեծ Բրիտանիայում դատարանը դատել է հաքերին, որը կոտրել է աբորտների վրա մասնագիտացող խոշորագույն կլինիկաների ցանցի կայքը և առևանգել է 10 հազար հաճախորդների տվյալները: 27-ամյա Ջեյմս Ջեֆրին, համարվում է, որ նա կապ ունի Anonymous խմբավորման հետ, դատապարտվել է 2 տարի 8 ամիս ազատազրկման:
Ըստ Ջեֆրիի, նա կոտրել է British Pregnancy Advisory Service (BPAS) համակարգչային համակարգը որպես բողոքի նշան հղիության արհեստական ընդհատման դեմ, որին դիմել են իր ծանոթ երկու կանայք: Ըստ դատավարության տվյալների, ամեն տարի BPAS անց է կացվում հղիության արհեստական ընդհատման 53 հազար գործողություն, հայտնում է lenta.ru-ն: