14 ապրիլի 2012 - 10:45 AMT
«Հայացք». ՀՅԴ-ական թեկնածուի բնակարան են եկել ու առաջարկել ձայն տալ ՀՀԿ-ին

Թիվ 8 ընտրատարածքում առաջադրված Հայ հեղափոխական կուսակցության անդամ Արթուր Եղիազարյանը հայտնել է, որ իր բնակարան են եկել համատիրության աշխատողները և առաջարկել ձայն տալ Հայաստանի հանրապետական կուսակցությանը:

Հարցին` ինչի դիմաց է եղել առաջարկը, թեկնածուն նշել է, որ չգիտի, քանի որ չի ցանկացել լսել նրանց: «Դե ինչ, թաղապետարանները վերևից ստացած իրենց սովորական հրահանգներն են կատարում»,- գրում է «Հայացքը»: