14 ապրիլի 2012 - 11:36 AMT
Ստամբուլը 2020թ. Օլիմպիական խաղերի անցկացման հայտ է ներկայացրել

Ստամբուլը Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի Գլխավոր վեհաժողովում հայտ է ներկայացրել 2020թ. Օլիմպիական խաղերի անցկացման համար: Հայտը ներկայացրել է Թուրքիայի ԱՕԿ նախագահ Ուգուր Էրդեները: Ստամբուլում կայանալու դեպքում 2020թ. օլիմպիադան յուրահատուկ կլինի, այն առումով, որ տեղի կունենա միանգամից երկու մայրցամաքում՝ Եվրոպայում և Ասիայում:

«Մեր բնակչության 90 տոկոսը հավանություն է տալիս հայտին, բոլոր մարզական օբյեկտները իրար բավականին մոտ կլինեն: Մինչ 2020թ. մենք կկրկնապատկենք մետրոյի համակարգի ներուժը»,-խոստացել է Թուրքիայի ԱՕԿ նախագահը:

Ստամբուլից բացի հավակնորդների թվում են Տոկիոն, Դոհան, Մադրիդն ու Բաքուն: