Բարաք Օբամային պահպանող ԱՄՆ Գաղտնի ծառայության աշխատակիցները մասնակից են եղել մարմնավաճառների հետ կապված սկանդալին: 12 գործակալներ, որոնք ուղեկցում էին Օբամային Կոլումբիա այցելության ժամանակ, ետ են ուղարկվել ԱՄՆ:
Ինչպես հայտարարել է ԱՄՆ Գաղտնի ծառայության մամլո քարտուղարը, միջադեպը չի անդրադառնա առաջին պետությունների պահպանության որակի վրա:
Մինչդեռ, ապրիլի 14-ին երկու պայթյուն է որոտացել Բոգոտայում ԱՄՆ դեսպանատան մոտ: Տուժածներ ու ավերածություններ չկան:
Երկու պայթյուն է տեղի ունեցել նաև Կարտախենայում:
Նախօրեին կոլումբացի ապստամբների առաջնորդը, ոըր հայտնի է Իվան Մարկես կեղծանունով, որի իսկական անունն է Լուսիան Մարին Արանգո, տեսաուղերձում հայտարարել է, որ իր գլխավորած «Կոլումբիայի հեղափոխական ուժերը» շարժումը մտադիր է շարունակել պայքարը: