14 ապրիլի 2012 - 14:25 AMT
ՀԱՀ-ն կողմ է Սիրիայում ՄԱԿ դիտորդական առաքելության շտապ տեղակայմանը

Հարավաֆրիկյան Հանրապետությունը կողմ է արտահայտվել Սիրիայում ՄԱԿ դիտորդական առաքելության շտապ տեղակայմանը:

«Չափազանց կարևոր է, որ հակամարտության բոլոր կողմերը անվտանգության և ազատ տեղաշարժի երաշխիքներ տան», ասվում է ՀԱՀ կառավարության այսօր տարածած հայտարարության մեջ:

Պրետորիան նաև կոչ է արեն Սիրիայի հակամարտության մեջ ներքաշված բոլոր ուժերին կատարել պարտավորություններն ըստ ԱՊԼ հատուկ ներկայացուցիչ Քոֆի Աննանի վեց կետերից բաղկացած պլանի, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: