14 ապրիլի 2012 - 14:47 AMT
Քեթրին Էշթոնը գոհ է միջազգային միջնորդների հետ Իրանի բանակցությունների մթնոլորտից

Արտաքին գործերով ԵՄ գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը գոհ է այն մթնոլորտից, որում ապրիլի 14-ին Ստամբուլում մեկնարկել են Իրանի բանակցությունները միջազգային միջնորդների «վեցնյակի» հետ (ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամներ և Գերմանիա):

«Դրական մթնոլորտ է ստեղծվել, մենք տեսնում ենք զգալի առաջընթացի հասնելու ցանկությունը»,- հայտնել է եվրոպական դիվանագիտական ղեկավարի ներկայացուցիչ Մայքլ Մանը: Այնուհետև Ստամբուլում մեկնարկել են Իրանի միջուկային հարցի վերաբերյալ բանակցությունները «վեցնյակի» ներկայացուցիչների և Թեհրանի պատվիրակության միջև, հաղորդում է Interfax.ru-ն: