14 ապրիլի 2012 - 17:18 AMT
Արայիկ Սարգսյան. Մակեդոնիան կհասնի իր անվան միջազգային ճանաչմանը

Այսօր` ապրիլի 14-ին, Երևանում կայացած մամլո ասուլիսում Հայաստանում Մակեդոնիայի Հանրապետության նորանշանակ պատվավոր հյուպատոս Արայիկ Սարգսյանը, պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին «Մակեդոնիա» անունը տնօրինելու իրավունքի համար Հունաստանի և մակեդոնական հանրապետության միջև վեճի ընթացքի մասին` ասել է, որ գործընթացն արդեն շատ վաղուց է շարունակվում, իսկ վերջին առաջարկը «հյուսիսային» ածականի ավելացումն էր երկրի անվանմանը: Սարգսյանն ընդգծել է, որ չնայած դրան, մոտ ժամանակներս հարցը կլուծվի, քանի որ սնանկության եզրին գտնվող Հունաստանը վաճառում է ամեն հնարավոր բան, այդ թվում և մշակութային ժառանգությունը: Հետևելով այդ տրամաբանությանը` կարելի է եզրակացնել, որ մոտ ապագայում Մակեդոնիայի Հանրապետությունը միջազգային մակարդակով կսեփականացնի «Մակեդոնիա» անվանումը, և հարցը կփակվի: