14 ապրիլի 2012 - 18:09 AMT
Լևոն Շիրինյան. Այն հարցին, թե արդյոք Օսմանյան կայսրության փլուզումը շարունակվում է, կպատասխանեն քրդերը

«Թե արդյոք Օսմանյան կայսրության փլուզումը շարունակվում է, ցույց կտան քրդերը»,- հայտնել է քաղաքագետ Լևոն Շիրինյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում: Նրա խոսքով` այն բանից հետո, երբ Օսմանյան կայսրությունը պարտություն կրեց Վիեննայի ճակատամարտում, սկիզբ առավ երկրի անկման գործընթացը: Պատմությունը ցույց է տալիս, որ վերջին հարյուրամյակների ընթացքում Թուրքիան անշեղորեն փոքրանում է իր չափերով: Եթե այդ միտումն իսկապես գոյություն ունի, ապա հաջորդ քայլը պետք է լինի անկախ քրդական պետության ձևավորումն ու երկրի ևս մեկ «կտորի» կորուստը:

Թուրքական վերնախավը պետք է իմանա, որ գնդակոծելով հայերին` Թուրքիան իր տարածքում դեռ մեծ վտանգ է թողել` ի դեմս քրդերի, և հետագայում այդ գործոնը պակաս դեր չի խաղալու թուրքական զավթողական պետության ապագայում: