16 ապրիլի 2012 - 12:19 AMT
Նիդերլանդներում բողոքի ցույց տեղի կունենա Թուրքիայի նախագահի այցի դեմ

Ապրիլի 18-ին Հաագայում բողոքի ակցիա տեղի կունենա Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի այցի դեմ: Ինչպես PanARMENIAN.Net-ին է հայտնել Նիդերլանդների հայկական կազմակերպությունների դաշնության (FAON) համակարգող Ինգե Դրոստը, ակցիային, հայերից բացի, կմասնակցեն նաև քրդեր, ասորիներ, թուրքեր: Կազմակերպիչները ցույցի դուրս կգան ազգային փոքրամասնությունների, Ցեղասպանության ժխտողականության հարցում Թուրքիայի քաղաքականությունը դատապարտող և մարդու իրավունքներն ու ազատությունները խախտելու մեղադրական պաստառներով:

Թուրքիայի նախագահը Նիդերլանդներ կժամանի Նիդերլանդների ու Օսմանյան կայսրության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 40-ամյակի կապակցությամբ: Ավելի վաղ երկրի հայկական կազմակերպությունները դիմել էին խորհրդարան նամակով՝ բողոք հայտնելով այդ իրադարձության տոնակատարության դեմ: