16 ապրիլի 2012 - 12:22 AMT
Ապօրինի ծառահատումների տուգանքները ապրիլի 10-14-ը վերաբերել են միայն ֆիզիկական անձանց

ՀՀ բնապահպանության նախարարության Բնապահպանական պետական տեսչության կողմից այս տարվա ապրիլի 10-14–ը կայացվել է 780.0 հազ.դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի 11 որոշում և հաշվարկվել է 415.45 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` ապօրինի ծառահատման գործով Տավուշում և Սյունիքում 1-ական ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է համապատասխանաբար` 75.0 հազ.դր և 234.0 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Լոռիում 4 ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 106.45 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արագածոտնի ՏԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված որսի կանոնների խախտման համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 300.0 հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում: