16 ապրիլի 2012 - 14:30 AMT
Դմիտրի Մեդվեդևը Աղվան Հովսեփյանին պարգևատրել է Պատվո շքանշանով

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի՝ 14.04.12թ. հրամանագրով պարգևատրվել է Պատվո շքանշանով:

Դատախազությունից հայտնում են, որ Աղվան Հովսեփյանը նման պարգևի է արժանացել իրավակարգի և օրինականության ամրապնդման ոլորտում հայ-ռուսական համագործակցության զարգացման գործում մեծ ներդրման համար: