16 ապրիլի 2012 - 14:36 AMT
«Կարապի լճում» շուտով կարապներ կհայտնվեն

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ արդեն գործարկվել են Հանրապետության հրապարակի շատրվանային համալիրն ու «Կարապի լիճ» ջրավազանը: Քաղաքապետարանից հայտնում են, որ շուտով քաղաքապետի հանձնարարությամբ Երևանի կենդանաբանական այգուց կարապներ կտեղափոխվեն «Կարապի լիճ» և մեր համաքաղաքացիները հնարավորություն կունենան ամեն օր հիանալու լճում լողացող կարապներով:

Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ նշվել է, որ այս տարի գործարկման նախապատրաստվող շատրվանային մյուս համալիրների ուղղությամբ աշխատանքները ևս կավարտվեն սահմանված ժամկետներում և կգործարկվեն մայիսի 1-ին: