16 ապրիլի 2012 - 15:10 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Նիկոլ Փաշինյան. Նորմալ ընտրությունների դեպքում ՀՀԿ և Սերժ Սարգսյանը ջախջախիչ պարտություն կկրեն

Հայկական իշխանությունները` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, մտադիր չեն երկրում նորմալ ընտրություններ անցկացնել, որոնք կհամապատասխանեն եվրոպական ստանդարտներին, կարծում է 7-րդ ընտրատարածքում ընդդիմադիր ՀԱԿ-ի թեկնածու, «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը: «Եվրոպական չափանիշներին համապատասխան ընտրությունների անցկացման դեպքում ՀՀԿ-ն` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ջախջախիչ պարտություն կկրի»,-հայտարարել է նա:

Ընդ որում, Փաշինյանը հավելել է, որ ՀԱԿ-ը ամեն դեպքում կհասնի իր նպատակին` երկրում իշխանափոխության. «կամ ընտրական գործընթացի արդյունքում, կամ` հետընտրական, եթե իշխանությունները շարունակեն ապօրինությունների ուղին»:

Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ), ՀՅ «Դաշնակցությունը» (ՀՅԴ), «Օրինաց երկիր» կուսակցությունը (ՕԵԿ), «Ժառանգությունը», Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը (ՀԴԿ), Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշինք ի դեմս ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ):

ՖՈՏՈՇԱՐՔ