16 ապրիլի 2012 - 17:48 AMT
Սերգեյ Նիկիտին. Հայաստանը պետք է սկսի «մաքուր էջից», այլ ոչ թե մտածի՝ ինչպես զբաղեցնի վրացական գինու տեղը Ռուսաստանում

Տեղը, որն ինչ-որ ժամանակ զբաղեցրել են վրացական գինիները ռուսական շուկայում, արդեն փոքրացել է, ուստի Հայաստանը պետք է սկսի «մաքուր էջից», այլ ոչ թե մտածի այն մասին, թե ինչպես այն զբաղեցնի: Երևանում ապրիլի16-ին նման կարծիք է հայտնել «Յագուար 17» դիստրիբյուտորային ընկերության տնօրեն Սերգեյ Նիկիտինը:

Երկրի կառավարության կողմից ընդունված արդյունաբերական քաղաքականության շրջանակներում, որն արտահանման ուղղվածություն ունի, Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել սեմինար-քննարկում այդ քաղաքականության գերակա ոլորտներից մեկի՝ գինեգործության վերաբերյալ:

Գնահատելով այդ հատվածը՝ մասնագետը նշել է, որ այստեղ սպառումը կատարվում է 50+ տարեկան մարդկանց կողմից: Նրա խոսքով, Հայաստանը կարող է որոշակի տեղ զբաղեցնել հուշանվերային փաթեթավորմամբ գինիների վաճառքի ոլորտում, մասնավորապես, ինչպես դա արել են վրացական գինիներ արտադրողները՝ օգտագործելով կավե շշեր: