16 ապրիլի 2012 - 18:48 AMT
Գերմանիայի ԱԳ նախարարը կոչ է արել հայ ուսանողներին կրթությունը շարունակել Գերմանիայում

Այսօր Երևանի պետական համալսարանում ուսանողական և դասախոսական կազմի առջև հանդես է եկել ԳԴՀ ԵՊՀ պետական նախարար Կորնելիա Պիպերը: Իր ելույթում նա նշել է Հայաստանի անկախության կարևորությունը, որն արդեն 20 տարեկան է, կոչ է արել ուսանողներին գնահատել այն և ամեն ինչ անել երկրի կողմից նոր բարձունքներ հաղթահարելու համար: Նրա խոսքով, Հայաստանն արդեն մեծ հաջողությունների է հասել հանրապետության կայացման գործում, բայց նրան դեռ շատ բան է սպասվում: Պիպերը նշել է, որ, չնայած ճգնաժամին, Գերմանիան մեծ միջոցներ է ներդնում գիտության և կրթության մեջ, հասկանալով, որ դրա ետևում երկրի ապագան է: Նա անդրադարձել է Բոլոնյան համակարգի ներմուծմանը, նշելով, որ դրա կիրառումը թույլ է տվել միավորել կրթության համակարգը, հանել տեղափոխման հետ կապված բոլոր հարցերը: Նա կոչ է արել հայ ուսանողներին իրենց ուսուցումը շարունակել Գերմանիայում, ասելով, որ ուրախ կլինի իր երկրում հայ ուսանողների թվի ավելացման համար և նշել, որ դա խրախուսելու համար համագործակցություն է հաստատվել 7 հայկական կրթական կենտրոնների հետ, որոնց շրջանավարտները կարող են դիմել Գերմանիայի բուհեր արտոնյալ պայմաններով: