16 ապրիլի 2012 - 20:52 AMT
Ամրամ Պետրոսյան. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ողջ մարդկության դեմ հանցագործություն է

«Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը, որը շարունակվել է Ադրբեջանում, հանցագործություն է ոչ միայն հայ ժողովրդի, այլ նաև ողջ մարդկության դեմ»,- ապրիլի 13-ին Կիևում հայտարարել է Ուկրաինայի Թոշակառուների կուսակցության ղեկավար Ամրամ Պետրոսյանը «Հայոց ցեղասպանություն. Անպատժելիությունը ծնում է կրկնահանցագործություն» թեմայով կլոր սեղանին, հաղորդում է Analitika.at.ua-ն: Կլոր սեղանին ներկա են եղել անվանի ուկրաինացի քաղաքագետներ, գիտնականներ, լրագրողներ, հասարակական և քաղաքական գործիչներ, կազակության ներկայացուցիչներ: Կայացել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին և Գերագույն ռադայի ղեկավար Վլադիմիր Լիտվինին ուղղված տեքստի քննարկումը, որում կոչ է արվում օրենսդրական մակարդակում ճանաչել ապրիլի 24-ը որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: