16 ապրիլի 2012 - 20:33 AMT
Լիբանանում կռիվ է բռնկվել թուրքերի և թուրքական ծագումով լիբանանցիների միջև

Հյուսիսային Լիբանանի Բիրեգյու ղաքաղաքում, Թուրքիայի քաղաքացիական անվտանգության հարցերի խորհրդական Սերտար Քելեչի թիկնապահների և գյուղաքաղաքի երիտասարդների միջև բախում և ծեծկռտուք է տեղի ունեցել։ Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել «Ազդակ» բեյրության թերթի գլխավոր խմբագիր Շահան Կանդահարյանը, Քելեչի և Բիրէյի նախկին քաղաքապետ Մոհամետ Ուեհբեի միջև ծեծը հազիվ է կասեցվել։ Բախումի պատճառն այն էր, որ Քելեչը քանիերորդ անգամ որոշել էր չեղյալ հայտարարել Բիրէյի այցելությունը և իր ուղղությունը շարունակել դեպի Այտամուն` Լիբանանի թրքացեղ բնակչությամբ մի այլ գյուղ։ «Այս բախումները ևս մեկ անգամ վկայում են Անկարայի և հյուսիսային Լիբանանում գտնվող գյուղերի միջև հարաբերությունների այժմյան իրական բնույթի մասին»,- ասել է Կանդահարյանը: