17 ապրիլի 2012 - 10:09 AMT
«Հրապարակ». ՀՀԿ-ն Երևանի փողոցներ է դուրս բերել ամբողջովին «հանրապետական» ավտոմեքենաներ

«Հրապարակը» գրում է, որ փաստորեն ՀՀԿ-ն, չբավարարվելով երթուղայինների և տաքսիների վրա կուսակցության տարբերանշանով դրոշակներ փակցնելով, հիմա էլ Երևանի փողոցներ է դուրս բերել ամբողջովին «հանրապետական» ավտոմեքենաներ: Երեկ մեր թղթակիցը տեսել է ամբողջովին ՀՀԿ տարբերանշանով և կարգախոսներով պատված երկու կարմիր «գազելներ», որոնց հետնամասում շարժական էկրան է եղել, որի վրա մերթընդմերթ հայտնվել է մեկ ՀՀԿ լոգոն, մեկ էլ «Հավատանք, որ փոխենք» ՀՀԿ նոր կարգախոսը: «Հրապարակի» լրագրողը նկատել է, որ մեքենան, կանգնելով Խանջյան փողոցի կանգառներից մեկում, բուկլետներ է բաժանել մարդկանց և հեռացել: