17 ապրիլի 2012 - 10:49 AMT
« Ժողովուրդ». Տիգրան Ստեփանյանը խորհրդարանում ելույթներ չի ունեցել և երբևիցե չի մոտեցել ԱԺ ամբիոնին

ԱԺ պատգամավոր, ԲՀԿ անդամ Տիգրան Ստեփանյանը կրկին առաջադվել է թիվ 16 ընտրատարածում: «Ժողովուրդ» օրաթրթի հարցին, թե քանի անգամ է մոտեցել ԱԺ ամբիոնին, ինչ հարց է բարձարցրել, և ինչի համար ընտրողները պետք է նորից ձայն տան, Տիգրան Ստեփանյանը պատասխանել է, որ խորհրդարանում ելույթներ չի ունեցել և երբևիցե չի մոտեցել ԱԺ ամբիոնին: Որպես սփոփանք նա նշել է, որ պատգամավորի աշխատանքը չի սահմանափակվում միայն Ազգային ժողովում ելույթներով: Կան բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ, որոնց առաջարկությունները պատկանում են իրեն, և ինքը մշտապես մասնակցել է ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստերին ու գոհ է իր կատարած աշխատանքից: