«Ժողովուրդը» գրում է, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը մարտի 30-ին այցելել է Գեղարքունիքի մարզ` Ծովագյուղ: Թիվ 23 ընտրատարածքում ՀՀԿ-ական Ալիկ Սարգսյանը սատարում է ԲՀԿ-ական թեկնածուին` Էդուարդ Սահակյանին, և Գեղարքունիքի մարզ են այցելել` նրան օգնելու համար: Նրա նպատակն է մարզում դեմ գնալ ՀՀ ներկայիս ոստիականապետ Վլադիմիր Գասպարյանին:
«Փորձեցինք լուր ճշտել Ալիկ Սարգսյանից, սակայն նա չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին: Իսկ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, ԲՀԿ Գեղարքունիքի շտաբի պատասխանտու Հրանտ Մադաթյանը հեքեց այդ լուրն` ասելով, որ նման այց չի եղել, նույնիսկ այդ մարդիկ այդ տարածաշրջանով չեն անցել: Մինչդեռ ծովագյուղցիները «Ժողովուրդի» թղթակցի հետ զրույցում պնդել են միանգամայն հակառակը»,- գրում է թերթը: