17 ապրիլի 2012 - 13:26 AMT
Գևորգ Ղազարյան. Մենք մեր բոլոր ուժերը կներդնենք, որպեսզի ուրախացնենք մեր երկրպագուներին

«Արսենալի» հետ ոչ ոքիից հետո Դոնեցկի «Մետալուրգի» հարձակվող Գևորգ Ղազարյանը խոստովանել է, որ դա ծանր խաղ էր:

«Մրցակիցը ուժեղ էր` գումարած, որ անսովոր էր խաղալ այդպիսի շոգին: Մինչ ընդմիջումը մենք առնվազն երեք անգամ կարող էինք գրավել դարպասը, բայց ոչ բոլոր պահերը կարողացանք իրացնել: Կարծում եմ, որ հաղթելով առաջին խաղակեսում` մենք կհաղթեինք նաև ամբողջ խաղում: Չստացվեց: Այժմ մեր բոլոր ֆուտբոլիստները վհատված են նման արդյունքից: Մենք ամեն ինչ արեցինք հաղթանակի համար, բայց երեք միավոր չվաստակեցինք»,- ասել է Ղազարյանը, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Ֆուտբոլիստը խոստովանել է, որ պայքարն Ուկրաինայի առաջնությունում դեռևս առջևում է, և ամեն ինչ պարզ կդառնա միայն 30-րդ տուրի ավարտից հետո: «Մենք մեր բոլոր ուժերը կներդնենք, որպեսզի ուրախացնենք մեր երկրպագուներին»,- նշել է նա: