17 ապրիլի 2012 - 11:06 AMT
«Հայացք». Զոլյանը չի ուզում քաղաքական աստառ տալ Աշոտյանի հետ իր ունեցած կոնֆլիկտին

«Հայացքը» գրում է, որ Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալաաանի ռեկտոր Սուրեն Զոլյանը չի ուզում քաղաքական աստառ տալ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ իր ունեցած կոնֆլիկտին:

«Ես լավ հասկանում եմ, ու իմ հայտարարությունները կարող են այլ կերպ մեկնաբանվել: Չեմ կարող ասել, թե պարոն Աշոտյանի այս պահվածքը քաղաքական դիվիդենտներ շահելուն ուղղված քայլ է: Նրա նման գործելաոճը ուղղակի վնասարարություն է իր կուսակցության հանդեպ: Եթե նա դա չի հասկանում, գոնե իր կուսակցական ավագ, փորձառու ընկերները պետք է նրան բացատրեն»,- ասել Սուրեն Զոլյանը: