17 ապրիլի 2012 - 16:34 AMT
Լոնդոնի Օլիմպիադայի մենեջերները խաղերի փակմանը հանգուցյալի են հրավիրել

Լոնդոնի Օլիմպիադայի մենեջերները «աբսուրդի իսկական արքաներ» են, քանի որ դիմել են The Who խմբին, խնդրելով, որ Քիդ Մունը ելույթ ունենա փակման արարողությանը: Սակայն նրանք, ըստ երևույթին, անտեղյակ են եղել, որ վերջինս մահացել է դեռևս 34 տարի առաջ:

Այս յուրահատուկ խնդրանքի մասին The Who խմբի մենեջեր Բիլլ Քերբիշլին պատմել է The Sunday Times պարբերականին տված հարցազրույցում:

Մունը մահացել է 1978թ, 32 տարեկան հասակում` դեղամիջոցների մեծ չափաքանակի օգտագործումից: Օլիմպիական խաղերի կազմակերպիչները ցանկանում էին, որպեսզի հանգուցյալ երաժիշտը օգոստոսի 12-ին մասնակցեր Խաղերի փակման արարողությանը` Symphony Of Rock միջոցառմանը: