17 ապրիլի 2012 - 14:13 AMT
Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհին երթևեկությունը բաց է միայն մինչև 3.5տ քաշով մեքենաների համար

Ինչպես ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը հայտնել են Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից, քանի որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Ստեփանծմինդա-Լարսի հատվածում մնում է մեծ ծավալով քարակույտ և քանդված է ճանապարհի պաստառը, երթևեկությունը թույլատրվում է միայն 3.5տ-ից ոչ ավելի ընհանուր քաշով մեքենաներին: Այլ մեքենաների համար երթևեկությունը արգելված է: Ճանապարհի այլ հատվածներում երթևեկությունը բաց է:

Գուդաուրի (Պոստա) - Կոբի հատվածում մեքենաները կշարժվեն թունելներով` ձյունափլվածքից պաշտպանվելու նպատակով: Կիսակցորդները և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսները թունելներում պետք է շարժվեն միակողմանի:

Գուդաուրի - Կոբի հատվածում մեքենաների կանգ առնելը արգելված է:

Երթևեկության նշված կարգը կլինի Պարեկային Ոստիկանության անմիջական հսկողության և համակարգման ներքո:Ճանապարհի այլ հատվածներում երթևեկությունը բաց է: