17 ապրիլի 2012 - 15:18 AMT
Արթուր Աբրահամ. Կելլի Պավլիկը լավ բռնցքամարտիկ է, ես ուրախ կլինեի հանդիպել նրա հետ ռինգում

«Կելլի Պավլիկը լավ բռնցքամարտիկ է, և ես ուրախ կլինեի հանդիպել նրա հետ ռինգում: Կարծում եմ, որ եթե այդ մենամարտը կայանա, ապա կկայանա չեզոք գոտում` ո'չ Գերմանիայում, ո'չ էլ ԱՄՆ-ում»,- Երևանում հայտնել է հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը, որն ապրիլի 1-ին Քիլում միավորներով հաղթանակ է տարել լեհ բռնցքամարտիկ Պետեր Վիլշևսկու հանդեպ և նվաճել WBC Europe գոտին:

Վերջերս Top Rank փրոմոութերական քարոզարշավի նախագահ Բոբ Արումը հայտնել է, որ միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Կելլի Պավլիկը ռինգ կվերադառնա արդեն հունիսի 8-ին: «Եթե նա մնում է գերմիջին քաշային կարգում, ապա տարվա վերջին կարող է հանդիպել Արթուր Աբրահամի կամ Լուչիան Բուտեի հետ»,- ասել է Արումը: