Հայ բռնցքամարտիկ Սյուզի Կենտիկյանը մայիսի 16-ին Ֆրանկֆուրտում կպաշտպանի WBA, WIBF և WBO վարկածներով իր գոտիները: Սակայն դեռևս պարզ չէ Կենտիկյանի մրցակցի անունը, հաղորդում է boxingscene.com-ը:
Կենտիկյանը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 30 մենամարտ, որոնցից 29-ում հաղթանակ է տարել և մեկ հանդիպում ավարտել է ոչ ոքի:
Վերջին մենամարտը բռնցքամարտիկն անցկացրել է 2011թ. հոկտեմբերի 21-ին Տեերապորն Պաննիմիտի (Թայլանդ) հետ, որում հաղթանակ է տարել: