17 ապրիլի 2012 - 15:58 AMT
ԻԻՀ փոխնախագահ. Իրանը պատրաստ է առաջիկայում ստորագրել 44 մլրդ դոլարի նավթային պայմանագրեր

Իրանը պատրաստ է առաջիկայում 44 մլրդ դոլար արոժողությամբ նավթային պայմանագրեր ստորագրել: Այդ մասին այսօր հաղորդել է ԻԻՀ փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Ռահիմին ամենամյա միջազգային ցուցահանդեսի ընթացքում՝ նվիրված նավթարդյունաբերությանը: Նա, սակայն չի պարզաբանել, թե հատկապես ինչ ընկերությունների հետ է պլանավորում պայմանագրեր ստորագրել, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: