17 ապրիլի 2012 - 15:56 AMT
Շվեդիայի հայկական ասոցիացիաների միությունը նոր կայք է գործարկում՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը

Շվեդիայի հայկական ասոցիացիաների միությունը Armeniaca.org-ի հետ համատեղ գործարկում է նոր www.genocide1915.org կայքը: Ինչպես գրում է Nouvelles d'Armenie-ին, կայքը նվիրված է Հայոց ցեղասպանությանը, ինչպես նաև ասորիների, քաղդեացիների ու հույների ցեղասպանությանը Օսմանյան Թուրքիայում: Հեղինակները վստահ են, որ կայքը շատ հարցերի կպատասխանի, կապված 1915 թվականի հետ: Ռեսուրսում կզետեղվեն արխիվային փաստաթղթեր, գրառումներ, լուսանկարներ և հետազոտություններ, կապված ցեղասպանության հետ: