17 ապրիլի 2012 - 15:56 AMT
Սոնա Շահգելդյանը գտնում է, որ միայն ինքն էր արժանի «Տարվա լավագույն երգչուհի» տիտղոսին

Սոնա Շահգելդյանը, ով Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվեց Տարվա լավագույն երգչուհի, գտնում է, որ միայն ինքն էր արժանի այդ տիտղոսին: Երգչուհին խոստովանում է, որ այդ մրցանակին նա սպասում էր 2010 թ-ին, երբ հաղթեց «Նոր ալիք» մրցույթում, ինչպես նաև 2011 թ-ին` երբ շատ ակտիվ էր: Մամլո ասուլիսի ժամանակ երգչուհին համեստություն չարեց, և նշեց, որ եթե լավագույն երգչուհի էլ չէ, ապա Հատուկ մրցանակի միանշանակ արժանի էր: Նա նաև գտնում է, որ մրցանակաբաշխությանը բազմաթիվ անարժան մարդիկ ստացան մրցանակներ: Նա նաև ասաց, որ թեև Տարվա լավագույն երգչին` Էրիկին, շատ է սիրում, գտնում է, որ Մհերն ավելի արժանի էր:

Ի տարբերություն Սոնայի, երգիչ Էրիկը ավելի համեստ գտնվեց, և ասաց որ իր համար շատ հաճելի է ստանալ մրցանակը, և որը մեծ ուժ է տալիս իրեն աշխատելու ավելի մեծ եռանդով: Էրիկը նշում է, որ փորձը ցույց է տալիս, որ Հայաստանում երգիչներին գնահատում են, երբ նրանք արտերկրում հաջողություն են ունենում:

Այժմ Էրիկը զբաղված է մարզերում ՀՀԿ-ի քարոզարշավներում երգելով, իսկ Սոնան` արտերկրում մի քանի մենահամերգ կտա: