17 ապրիլի 2012 - 16:21 AMT
Ապրիլի 24-ին Բեյրութում տեղի կունենա Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված բողոքի ցույց-քայլարշավը

Ապրիլի 24-ի կեսօրին Լիբանանի Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմինը քայլարշավ-բողոքի ցույց է կազմակերպում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին: Քայլարշավը կսկսվի Անթիլիասի մայրավանքից և կուղղորդվի դեպի թուրքական դեսպանատուն: Ինչպես հայտնի է դարձել PanARMENIAN.Net-ին, բողոքի ցույցին կմասնակցեն բոլոր երեք ավանդական կուսակցությունների՝ ՀՅԴ, Ռամկավար-Ազատական և Հնչակյան կուսակցությունների ներկայացուցիչները: