17 ապրիլի 2012 - 17:17 AMT
Մայիսի 19-ին Մոսկվայոմ տեղի կունենա Արտո Թունջբոյաջյանի և նրա Armenian Navy Band խմբի համերգը

Մայիսի 19-ին Մոսկվայի միջազգային Երաժշտության տանը տեղի կունենա յուրօրինակ ֆոլք-համերգ` 2010-ի Gremmy-ի և BBC Audience World Music Award 2006-ի մրցանակակիր Արտո Թունջբոյաջյանի և նրա Armenian Navy Band-ի համերգը: Համերգին նաև կմասնակցեն հրավիրված աստղեր՝ ջազմեն և սաքսոֆոնահար Իգոր Բուտմանը, «Ակվարիում» ռոք խմբի առաջնորդ, պոետ և երաժիշտ Բորիս Գրեբենշչիկովը, կինոդերասան և շոումեն Պավել Վոլյան, հաղորդում է armenia.ru-ն:

1998-ին Արտոն Հայաստանում մասնակցել է Առաջին միջազգային ջազ-փառատոնին և հիմնել Armenian Navy Band խումբը՝ իր շուրջը համախմբելով Հայաստանի առաջնակարգ երաժիշտներին: Armenian Navy Band-ը ստացել է BBC Audience World Music Award 2006 մրցանակ «Լավագույն եվրոպական խումբ» անվանակարգում:

Արտո Թունջբոյաջյանը և Armenian Navy Band-ը մեծ ճանաչում ունեն ոչ միայն հանդիսատեսի, այլ նաև համաշխարհային մեծության աստղերի կողմից, ինչը հաստատվում է նրանց հետ համատեղ նախագծերով: