17 ապրիլի 2012 - 17:40 AMT
Իրանը հայտարարում է ռուսական C-300-ի տիպի համալիրների արտադրություն սկսելու մասին

Իրանի զինվորականները հայտարարել են սեփական զենիթահրթիռային համալիրի բաղադրիչների արտադրություն սկսելու և մշակելու մասին, որը բնութագրով նման է ռուսական С-300-ին, երեքշաբթի օրը հաղորդում է իրանական Fars գործակալությունը՝ մեջբերելով Իրանի պաշտպանության նախարար գեներալ Ահմադ Վահիդիի հայտարարությունը:

Զենիթային հրթիռային համակարգի ստեղծումը, որը ռուսական C-300-ի այլընտրանքն է, Իրանի խնդիրներից է, հայտարարել է Վահիդին Բանակի ազգային օրվան նվիրված արարողության ժամանակ:

Նա հավելել է, որ շքերթի ժամանակ ռազմական տեխնիկայի ցուցադրությունը բոլորին ազդանշան է տալիս այն մասին, որ Իրանն ընդունակ է պաշտպանել իրեն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: