17 ապրիլի 2012 - 18:35 AMT
Der Spiegel. Գերմանական նավը փորձել է Իրանից զենք տեղափոխել Սիրիա

Գերմանական նավը փորձել է Իրանից զենք տեղափոխել Սիրիա, երեքշաբթի գրում է Der Spiegel պարբերականը: Ներկա պահին Գերմանիայի պաշտոնական այրերը փորձում են պարզել իրավիճակը:

Նավը տարօրինակ գործողություններ է կատարում Միջերկրական ծովում` սկսած ապրիլի 13-ից: Դրանից հետո, այն մեկ օրով անհետացել է տեսադաշտից, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Թերթի տվյալներով, նավում կարող է սիրիական բանակի համար ծանր սպառազինության լինել: