17 ապրիլի 2012 - 18:36 AMT
ԱՄՀ-ն բարձրացրել է 2012-ին համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումը մինչև 3,5 տոկոս

Արժույթի միջազգային հիմնադրամը բարձրացրել է համաշխարհային տնտեսության աճի վերաբերյալ կանխատեսումը: 2012-ին 3,3 տոկոսից մինչև 3,5 տոկոս, 2013-ին՝ 4,0 տոկոսից մինչև 4,1 տոկոս, վկայում են ԱՄՀ «Համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարները» նորացված զեկույցի տվյալները:

2011-ին, ԱՄՀ գնահատականների համաձայն, համաշխարհային տնտեսության աճը կազմել է 3,9 տոկոս, իսկ 2010-ին՝ 5,3 տոկոս: