17 ապրիլի 2012 - 17:50 AMT
Ս. Պապադոպուլոսի «Վիրավոր արծիվը: Ս. Գրիգոր Աստվածաբան» թարգմանվել է հայերեն

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ լույս է ընծայել ժամանակակից հույն ուղղափառ աստվածաբան Ստիլիանոս Պապադոպուլոսի «Վիրավոր արծիվը: Ս. Գրիգոր Աստվածաբան» աշխատության հայերեն թարգմանությունը: Թարգմանությունը հունարենից կատարել է Մարիաննա Ապրեսյանը:

Գիրքը նվիրված է 4-րդ դարի Ընդհանրական եկեղեցու խոշոր աստվածաբան Գրիգոր Նազիանզացու կենսագրությանը: Այս աշխատությունը բազմիցս հրատարակվել է և իբրև կենսագրական պատմավեպ լայն տարածում ունի ժամանակակից ընթերցողների շրջանում: Այս գրքի կարևորությունը հայ իրականության մեջ պայմանավորված է նրանով, որ Գրիգոր Աստվածաբանը Հայ Եկեղեցու տոնելի սրբերից է և Կապադովկյան մյուս հայրերի հետ զգալի ազդեցություն է գործել Հայ Եկեղեցու աստվածաբանության ձևավորման և զարգացման վրա:

Գիրքը հրատարակվել է Մայր Աթոռի բարերար Գաբրիել Չեմպերճյանի մեկենասությամբ: