17 ապրիլի 2012 - 17:53 AMT
Հայաստանի ֆուտբոլի Մ-16 տարեկանների հավաքականը 0:1 հաշվով զիջել է Ղազախստանին

Ապրիլի 17-ին Թբիլիսիում կայացել է ՈՒԵՖԱ-ի կողմից կազմակերպված պատանեկան մրցաշարի 3-րդ տեղի համար հանդիպումը:

Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը կիսաեզրափակիչում պարտվել էր Վրաստանի իր հասակակիցներին 0:4 հաշվով: 3-րդ տեղի համար խաղում հայ ֆուտբոլիստները 1:0 հաշվով զիջել են ղազախներին, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: