17 ապրիլի 2012 - 19:26 AMT
Իրանի նավթի նախարար. 2011-ին Իրանի նավթային արդյունաբերության մեջ ներդրվել է ավելի քան 30 մլրդ դոլար

Իրանի նավթի նախարար Ռուստամ Քասեմին Թեհրանում նավթային, գազային, նավթարդյունահանման և նավթաքիմիական արդյունաբերության 17-րդ միջազգային ցուցահանդեսի ժամանակ հայտարարել է, որ 2011-ին Իրանի նավթային արդյունաբերության մեջ ներդրվել է ավելի քան 30 մլրդ դոլար:

«Սպասվում է, որ այդ գումարը 2012-ին կգերազանցի 40 մլրդ դոլարը»,- Քասեմիի խոսքերը հաղորդում է irib.ir-ն: