17 ապրիլի 2012 - 19:24 AMT
Apple-ի բաժնետոմսերի արժեքը 5 օր անընդմեջ նվազում է

Apple ընկերությունը հայտարարել է այն մասին, որ նոր 3-րդ սերնդի նոր iPad-ը վաճառքի կհանվի 11 երկրներում, այդ թվում` Հարավային Կորեայում, Ուրուգվայում, Դոմինիկյան Հանրապետությունում: Ապրիլի վերջին ուրբաթ օրը պլանշետը հասանելի կլինի նաև Կոլումբիայում, Էստոնիայում, Հնդկաստանում, Իսրայելում և ևս հինգ երկրներում:

Մինչ այդ NASDAQ-ում Apple-ի բաժնետոմսերի արժեքը 5 օր անընդմեջ շարունակում է նվազել: Ընկերության կապիտալը նվազել է 50 մլրդ դոլարով` հասվելով 540 մլրդ դոլարի ցոիցանիշին: Երկուշաբթի գրանցվել է, որ 1 բաժնետոմսի գինը նվազել է 4.5 տոկոսով, մինչև` 580.13 դոլար, ինչը վերջին կես տարվա ընթացքում ամենացածր ցուցանիշն է, հաղորդում է stocks.investfunds.ru-ն:

Apple-ի բաժնետոմսերի արժեզրկումը փորձագետները կապում են ընկերության արտանդրանքի պահանջարկի նվազման հետ: