17 ապրիլի 2012 - 19:19 AMT
Ամերիկացի դաշնակահարուհի Սիմոնե Դիներսթինը ելույթ կունենա Երևանում

Մայիսի 2-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ելույթ է ունենալու ամերիկացի դաշնակահարուհի, Classical Recording Foundation-ի կրկնակի մրցանակակիր Սիմոնե Դիներսթինը: Դաշնակահարուհին ելույթ է ունենալու Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան): Դաշնակահարուհին նվագախմբի հետ ներկայացնելու է Մոցարտի Դաշնամուրի կոնցերտ թիվ 21-ը:

Բացի դրանից համերգում հնչելու են Մոցարտի «Դոն Ժուան» օպերայի նախերգանքը, Միխայիլ Կոկժաևի «Նահատակներին ...» ստեղծագործությունը, որը նվիրված է Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին, և Էդվարդ Միրզոյանի Սիմֆոնիան լարայինների և գոսերի համար: Համերգը ղեկավարելու է Սերգեյ Սմբատյանը: