17 ապրիլի 2012 - 19:45 AMT
Մաթեմատիկոսներն անվանել են երաժշտական երկրների անունները

Մաթեմատիկոսները գտել են քաղաքներ, որոնց բնակիչների երաժշտական նախասիրությունները գրավում են այլ քաղաքների բնակիչներին: Գիտնականների հոդվածը դեռ չի հրապարակվել, սակայն այն հասանելի է arXiv.org կայքում:

Իրենց աշխատանքում հետազոտողներն օգտագործել են Last.fm երաժշտական կայքի տվյալները, որը հրապարակում է նաև տվյալներ ունկնդիրների աշխարհագրական դիրքի մասին:

Մաթեմատիկոսները վերլուծության են ենթարկել երկու հարյուր քաղաքների տվյալներ՝ սկսած 2003-ից: Հյուսիսային Ամերիկայում հիպ-հոպում նորաձևության օրենսդիրը եղել է Ատլանտան, իսկ ինդիի մայրաքաղաք է դարձել Մոնրեալը, Եվրոպայում այդ դերերը ստացել են համապատասխանաբար Օսլոն և Փարիզը: