17 ապրիլի 2012 - 20:22 AMT
Discovery շաթլը կտանեն ԱՄՆ Ավիացիայի ազգային թանգարանի մասնաճյուղ

Ապրիլի17-ին Boeing-747 հատուկ սարքավորված ինքնաթիռի կմախքի վրա ամրացրել են Discovery: Ինքնաթիռը տիեզերանավի հետ տիեզերակայանից թռչել է Կանավերալ հրվանդան, պատվո շրջան կատարել և ընթացք վերցրել դեպի Վաշինգտոն:

Դալլեսի անվան օդանավակայանից այն տանելու են Ավիացիայի ազգային թանգարանի մասնաճյուղ: Շաթլը 27 տարվա ընթացքում տիեզերքում եղել է 39 անգամ, թռչել է ավելի քան 235 մլն կմ, կատարել 5830 պտույտ Երկրի շուրջ և տիեզերքում անցկացրել 365 օր: