17 ապրիլի 2012 - 21:17 AMT
Եգիպտոսի ընտրական հանձնաժողովը որոշում է կայացրել նախագահական քարոզարշավից բացառել 8 թեկնածուների

Եգիպտոսի նախագահի ընտրությունների հանձնաժողովը վերջնական որոշում է կայացրել նախագահական քարոզարշավից 8 թեկնածուների, այդ թվում` նախկին փոխնախագահ Օմար Սուլեյմանի, բացառման մասին, , հաղորդում է Al-Akhram թերթի կայքը:

Ընտրություններին մասնակցել չի կարողանա նաև եգիպտացի իսլամիստերի մեջ հայտնի անկախ թեկնածու Հազեմ Սալահ Աբու Իսմայիլը: