17 ապրիլի 2012 - 20:33 AMT
Pebble ժամացույցի հեղինակները հավաքել են 3,46 մլն դոլար նվիրատվություն իրենց նախագծի իրականացման համար

Pebble-ը ձեռքի ժամացույցի հեղինակները հավաքել են 3,46 դոլար նվիրատվություն իրենց նախագծի իրականացման համար, հաղորդում է TechCrunch բլոգը:

Pebble-ը ձեռքի ժամացույց է, որը կարող է Bluetooth-ով միանալ սմարթֆոնին: Ժամացույցի էկրանին ժամից բացի արտացոլվում են հեռախոսի SMS-ները և ծանուցումները: Ծրագրավորողները կարող են Pebble-ի համար ծրագրեր գրել:

Pebble հեղինակները որոշել են նախագծի իրագործման միջոցներ ներգրավել Kickstarter-ի միջոցով: Նրանք օգտագործողներից խնդրել են 100 հազար դոլար, սակայն 28 ժամվա ընթացքում նրանց փոխանցվել է միլիոն: Միջոցները հավաքվելու են մինչև մայիսի 18-ը: