17 ապրիլի 2012 - 21:02 AMT
Քեթրին Էշթոնը քննադատել է Արգենտինայի` իսպանական Repsol նավթային ընկերության իսպանական մասնաճյուղի ազգայնացնելու մասին որոշումը

Արգենտինայի` Repsol YPF նավթային ընկերության իսպանական մասնաճյուղի ազգայնացումը, ներդրողների համար բացասական ազդանշան է, հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով համակարգող Քեթրին Էշթոնը, հաղորդում է BBC-ն:

Նախօրեին Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշները հայտարարել էր, որ կառավարության կողմից կընդունվի YPF ազգային նավթային ընկերության մասին օրինագիծ:

Իր հերթին Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Գարսիա-Մարգալյոն հայտարարել է, որ Արգենտինայի այդ քայլը խախտում է երկու երկրների միջև բարեկամության մթնոլորտը: