17 ապրիլի 2012 - 21:01 AMT
Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ Սյունիքը նոր վերելք է ապրելու

Սյունիքի մարզում շարունակվում է Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզարշավը: ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Գորիսի, Սիսիանի, Դարբասի, Գորհայքի և մարզի մի շարք այլ բնակավայրերի ընտրողների հետ:

Գորիսում Սարգսյանը ներկայացնելով ՀՀԿ նախընտրական ծրագրի հիմնադրույթները՝ ընդգծել է, որ դրանք ներառում են կյանքի բոլոր ասպարեզները, և Հանրապետական կուսակցության համար չկան երկրորդական հարցեր:

Կուսակցության ղեկավարի խոսքով, այս լուրջ պահին չեն կարող լինել մերոնքականներ և ձերոնքականներ:

Սիսիանցիներին հանրապետության ղեկավարը ներկայացրել է անցած մի քանի տարիներին կառավարության կողմից տարբեր բնագավառներում, այդ թվում՝ սոցիալական քաղաքականության ուղղությամբ իրականացված քայլերը, դրանց արդյունքներն ու շարունակական ծրագրերը:

ՀՀԿ նախագահը վստահեցրել է, որ Սյունիքը նոր վերելք է ապրելու՝ թե՛ տնտեսական, թե՛ մշակութային: